ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Երկիր մեդիայի» հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունն այն մասին, որ նախատեսվում է կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:
Ավելի վաղ նման զարգացումների մասին ահազանգել էր ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մոնթե Մելքոնյանի վարժարանը գործում է, գործելու է անկախ ամեն ինչից։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այդ տարածքին, շինության օտարմանը, ապա օտարումով պաշտպանության նախարարությունը չի զբաղվում, կա համապատասխան պետական կառույց (Պետգույքի կառավարման վարչություն-խմբ)»,- նշել է ՊՆ խոսնակը։
Նշենք, որ նախկին նախարարի հայտարարությանն արդեն արձագանքել է նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը: