Հասարակություն 

ԱՄՆ-ում որոշել են չարգելել Boeing 737 MAX-ի թռիչքները

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հիմքեր չի գտել Boeing 737 MAX օդանավերի թռիչքներն արգելելու համար: Այս մասին կազմակերպությունը հայտնում է թվիթերյան իր էջում:

Վերոնշյալ կազմակերպությունն ամեն դեպքում նշել է, որ պատրաստ է փոխել որոշումը, եթե քննությունը ցույց տա, որ Եթովպիայում նշյալ տեսակի օդանավի կործանումը ինչ-որ անսարքությունների հետևանք է:

ԱՄՆ-ն այն քիչ երկրներից է, որը չի հրաժարվել Boeing 737 MAX-երից: Ավելի վաղ այդ օդանավերի շահագործումից հրաժարվել է 27 ավիաընկերություն:

 

Նույն շարքից