Քաղաքականություն 

Ռուսաստանն անհանգստացած է ԼՂ-ում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության կապակցությամբ. ԱԳՆ

analitik.am

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:

«Լարվածության հետագա սրման դեպքում անխուսափելի են բացասական հետևանքները Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի համար: Կարող է լրջորեն բարդանալ պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել 2013թ. նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում հայ-ադրբեջանական գագաթնաժողովին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն հակամարտության կողմերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար:

 
 
 

Նույն շարքից