Հասարակություն 

Կիրկորովի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվողն ասել է, որ պատվիրատուն Մաքսիմ Գալկինն է

Դաղստանցի Հիդիրնաբի Կուզաևը, ով մեղադրվում է Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ ահաբեկչություն պատրաստելու մեջ, հայտարարել է, որ պայթյունի նպատակը եղել է երգչի սպանությունը՝ Մաքսիմ Գալկինի պատվերով: Այս մասին հայտնում է Կոմմերսանտը՝ հղում անելով մեղադրյալի փաստաբանին:

Կուզաևը հայտնել է, որ 2017 թվականին Մոսկվայում իրեն է մոտեցել Մաքսիմ Գալկինը և 2 միլիոն ռուբլի խոստացել Կիրկորովի սպանության համար: Նրա խոսքերով, Գալկինը ցանկացել է սպանել Կիրկորովին, քանի որ խանդել է Ալլա Պուգաչովային: Երիտասարդը համաձայնվել է, ինչից հետո ստացել է մեկ միլիոն ռուբլի կանխավճար, հեռախոս և սիմ-քարտ:

Կուզաևը խնդրել է հարցաքննության կանչել Գալկինին, Կիրկորովին և Պուգաչովային, ինչպես նաև կազմակերպել առերեսում: Քննությունը որոշել է, որ ցուցմունքի նպատակն է քննության չհիմնավորված ձգձգումը, ինչի համար էլ միջնորդությունը մերժվել է:

Ամեն դեպքում փաստաբանը մտադիր է ստուգել այդ վարկածը:

Մաքսիմ Գալկինը մեկնաբանություններ չի տվել:

 

Նույն շարքից