Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Հրաչյա Քոչարի փողոցում. կա տուժած

analitik.am

Մարտի 12-ին, ժամը 22:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Կ. Բ. ) և «Mercedes C180» մակնիշերի (վարորդ՝ Է. Ա.) ավտոմեքենաները:

«Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ն.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Նույն շարքից