Հասարակություն 

ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է անել ամեն ինչ ԼՂ հակամարտության կարգավորման համար

Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ, օգնեմ հասնել հակամարտության  կարգավորմանը: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյո՞ք մեկնել Արցախ և լսել, թե ինչ են մտածում այնտեղ մարդիկ հակամարտության և դրա կարգավորման մասին:

Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, պարոն Լայչակը նշեց, որ վստահում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, պարոն Անջեյ Կասպշիկին: «Այն, ինչ ես անում եմ, անում եմ նրանց հետ ազնիվ և խորը համակարգմամբ»:

Նույն շարքից