Հասարակություն 

Ասենք թե Արցախի անկախության հարցը պետք է դե յուրե շեշտվի, որից հետո կարելի է նստել բանակցությունների. Գագիկ Ծառուկյան

Մենք ողջունում ենք, որ առաջին անգամ Արցախում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարությանը, Ծառուկյանն ասաց, որ այն միակողմանի հայտարարություն է, որը չի բավարարում իրենց. «Այն մեզ համար անընդունելի է:

«Արցախցին, հայ ժողովուրդը հարցն արդեն 29 տարի կարգավորել է՝ միջազգային բոլոր նորմերը պահելով: Դե ֆակտո Արցախի Հանրապետությունը կա, ասենք թե Արցախի անկախության հարցը պետք է դե յուրե շեշտվի, որից հետո կարելի է նստել բանակցությունների: Արցախի համար մենք արյուն ենք թափել»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդը, ով կողմ է, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան:

«Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը 20 տարի ձայն չի հանել, նստած լռել է, ոչ մի խաղաղության մասին էլ չի խոսել, միշտ զենքով ահաբեկել է: Այսօր, ինչը կապ ունի Արցախի հետ, պետք է լուծենք ազգովի՝ անկախ դիմություն և ընդդիմություն լինելուց: Լուծումը միասնականությունն է»,-հավելեց Ծառուկյան:

 

Նույն շարքից