Հասարակություն Քաղաքականություն 

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու որոշումը Ստոկհոլմում զայրացրել է ադրբեջանցիներին և թուրքերին

analitik.am

Ստոկհոլմի ադրբեջանական և թուրքական համայնքին վրդովեցրել է Բոտկիրկա շրջանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու որոշումը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, հունվարի 30-ին Ստոկհոլմի ադրբեջանական և թուրքական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ի նշան բողոքի քաղաքապետարանի որոշման դեմ:

Նշենք, որ ամիսներ առաջ Ստոկհոլմի քաղաքապետարանին ներկայացված առաջարկը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու մասին, արժանացել է հավանության. 54 պատգամավորներ կողմ են քվեարկել հուշարձանի տեղադրմանը, դեմ է քվեարկել 5-ը:

Նույն շարքից