Հասարակություն 

«Ազատամարտիկների Դաշինք»-ը պատրաստ է ցանկացած պահի մեկնել առաջնագիծ

«Ազատամարտիկների Դաշինք»-ը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:

Եթե արված չափազանց հավասարակշռված ու կառուցողական այս հայտարարությունից հակառակորդը չկատարի խելամիտ հետևություն ու փորձի խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով սահմանին սադրանքներ և լարվածություն հրահրել, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու Հայաստանի և Արցախի ժողովուրդների արժանապատվությունն ու անվտանգությունը:

«Ազատամարտիկների Դաշինք»-ի խորհուրդ

Նույն շարքից