Այսօր՝ մարտի 13-ին, խորհրդարանը միաձայն (112 կողմ) առաջին ընթերցմամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես այն մեքենաները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, երկրի տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը: Արդեն կա նաև մեքենաների թվաբանական պատկերը՝ շուրջ 840: