Այսօր՝ մարտի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով գազավորված ըմպելիքների շուկայում սպասվող թանկացումների մասին, հայտարարեց, որ դա վերաբերում է սովորական մարդկանց, աշխատողին, արտադրողին, ոչ թե իրեն. «Ասում են, որ գազավորված ջրի մեջ շաքարը շատ է, վնաս է, դրա համար պետք է թանկացնել: Եթե վնաս է, արտադրությունից հանեք, քանի որ ժողվորդի համար վտանգավոր է: Բայց եթե թանկացնում ես, դա հարցի լուծում չէ: Եթե երեխան ուզում է, ծնողը չի կարող չառնել: Իմ թոռնիկներին ծնողներն արգելում են Կոկա կոլա խմել, բայց եթե գալիս են ինձ մոտ, ամեն ինչ կարելի է: Հասկացեք, ծնողը չի կարող երեխային արգելել գազավորված լիմոնադ, կոլա խմել»:
ԲՀԿ առաջնորդն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու վերոնշյալ նախաձեռնությանը. «Մենք ժողովրդին չենք ասել, որ մեր գալուց հետո անգործ են մնալու: Ընդհակառակը՝ նոր աշխատատեղեր պետք է բացել, որ գնացած մարդիկ էլ ետ գան»:
Մենք դեմ ենք, որ մարդիկ գործազուրկ լինեն: Մարդիկ հեղափոխությանը մասնակցել են, հեղափոխություն են արել, որ լավ ապրեն»,-ասաց Ծառուկյանը: