Բարի օր Հասարակություն 

Թումանյան-Աբովյան խաչմերուկի վրա թագաժառանգի հետ հյուրանոց ենք կառուցում. Ծառուկյան

analitik.am

Եթե Ծառուկյանի արած ներդրումների 30 տոկոսը նա աներ Ռուսաստանում, ամսական մինչև 50 միլիոն գումար կունենար: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչից դրդված է Հայաստանում ներդրումներ անում՝ հայրենասիրությունի՞ց, թե՝ շահույթ ստանալու համար:

Ծառուկյանի խոսքերով, Հայաստանում պետք է համապատասխան պայմաններ լինեն, որպեսզի ներդրողները գումար ներդնեն, իսկ հայրենասիրությունից դրդված մեծ գումարներ չեն կարող ներդրվել:

«Ես, հայրենասիրության, հայրենիքի համար, հայ լինելով հանդերձ, ներդրումներ եմ անում: Աշխարհի տարբեր ծայրերից գալիս տեսնում են իմ արածներն ու ուզում են իրենք էլ ներդրումներ անել Հայաստանում: Մենք Թումանյան-Աբովյան խաչմերուկի վրա թագաժառանգի հետ հյուրանոց ենք կառուցում: Այնտեղ դրվում է 100 միլիոն: Եթե այդ գումարը դնենք Մոսկվայում, 10 կառույց կվերցնենք, 1 միլիարդ փող կառնենք: Նրա հետ մի հատ էլ ծրագիր ունենք, Եղեգնաձորում ուզում ենք սիլիցիումի գործարան կառուցել, դրա համար 1 միլիարդ փող է պետք»,-ասաց ԱԺ պատգամավորը:

 

Նույն շարքից