Օպերայի մոտ իրավիճակը շարունակում է լարվել: Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն ընթանում են գերլարված իրավիճակում: Այստեղ են գտնվում կարմիր բերետավորները, այստեղ է նաև Կենտրոնի թաղապետը Վիկտոր Մնացականյանը:
Սրճարանների աշխատակիցները թույլ չեն տալիս ապամոնտաժել սրճարանները՝ հանդիպում պահանջելով քաղաքապետի հետ:
Դեպքի վայրում գտնվող Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջարկեց Մնացականյանին դադարեցնել աշխատանքները, նստել սեղանի շուրջ, խոսել, կրքերը հանդարտվելուց հետո քայլեր ձեռնարկել:
Կենտրոնի թաղապետը համաձայնվեց, որ կարելի է լարված իրավիճակը հարթելու համար նստել սեղանի շուրջ: Նա պահանջեց, որ սրճարանների աշխատակիցները ներկայացնեն մարդկանց, ովքեր իրավունք կունենան քննարկումներ անել՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է հարցը լուծել: Մնացականյանը նաև կոչ արեց սրճարանների աշխատակիցներին չդասավորել գույքը, որն արդեն դուրս է բերվել:
Նշենք, որ քիչ առաջ բախում տեղի ունեցավ քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև, բարեբախտաբար իրավիճակն արագ կարգավորվեց:
https://youtu.be/NhkGIXwhzso