Հասարակություն 

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը հետաձգվում է. Վիկտոր Մնացականյանն ընդառաջ քայլ է անում

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են:

Լրագրողների հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, որ ժամը 18:00-ին կհանդիպեն սրճարանների ներկայացուցիչների հետ և կքննարկեն հարցը. «Բայց անկախ ամեն ինչից մենք մեր մտադրություններից չենք հրաժարվում, պետք է սրճարաններն ապամոնտաժվեն: Ուղղակի մենք ճիշտ գտանք մինչև վաղը քննարկել, հասկանալ, թե ինչ են ուզում նրանք: Մենք մեկ ամիս առաջ նրանց ասել ենք, որ պետք է ապամոնտաժել»:

Կենտրոնի թաղապետը նշեց, որ այսօր աշխատանքներ չեն արվելու. «Մենք չենք ուզում ավելորդ սրել իրավիճակը, նրանք մեր քաղաքացիներն են: Մենք քննարկումներ կունենանք, որից հետո կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»:

Նույն շարքից