Օրենքի առաջ բոլորը հավասար են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով մոտ մեկ ամիս առաջ «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի և մասնավորապես այն մասին, որ գործով որպես վկա հարցաքննվել է նաև իր որդին և խուզարկություն է եղել իր տանը:
Ծառուկյանի խոսքերով, երևացող, որոշակի դիրք ունեցող քաղաքացիներն առաջինն են պարտավոր օրենքի առաջ. «Ըստ օրենքի, կարգի, ինչ-որ պետք է կատարվել է, մենք չենք հրաժարվել, մենք պատրաստ ենք եղել, չենք խուսափել»:
Հարցին, թե խուզարկության արդյունքում արդյո՞ք որևէ բան հայտնաբերվել է, Ծառուկյանն ասաց, որ պետք է իրավապահներին հարցնել՝ հավելելով, որ իրենք պետք է օրինակ լինեն: