Հասարակություն 

Կառավարության մոտ վաղը կրկին մարդաշատ է լինելու. Պայքարը շարունակվում է

Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները շարունակելու են բողոքի ակցիան՝ վաղը՝ մարտի 14-ին, առավոտյան ժամը 10:00-ին կրկին հավաքվելով ՀՀ կառավարության շենքի առջև։  Այս մասին Analitik.am-ին հայտնում են ակցիայի նախաձեռնողները

Գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

 

Նույն շարքից