Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի եղբորորդու գյուղում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք /լուսանկարներ/

Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից