Բրազիլական Սան Պաուլոյի դպրոցներից մեկում դեռահասները կրակ են բացել աշակերտների վրա, ինչի արդյունքում կա առնվազն 6 զոհ: Այս մասին հայտնում է Globo-ն:
Զոհերից 5-ն աշակերտ են, մեկը՝ մեծահասակ: Հանցագործները՝ 2 դեռահաս, ինքնասպանություն են գործել:
Վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն հայտնվում:
Այս պահին դպրոցի տարածքը վերցված է ոստիկանական շղթայի մեջ: Հանցագործության շարժառիթների մասին հայտնի չէ: