Հասարակություն 

Հայկ Մարությանն ամբողջ օրը մեզ մոտ գոլ ջուր էր խմում, իսկ հիմա առաջինը մեր կաֆեն է քանդում. Ակցիա՝ քաղաքապետարանի մոտ

analitik.am

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անում Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները: Նրանք պահանջում են չապամոնտաժել սրճարանները:

«Մեր սրճարանն ամենահեղափոխական սրճարանն էր: Մենք կռիվ էինք անում, միացնում էինք երգերը, մեզ մոտ նշում էինք Նիկոլ Փաշինյանի ծնունդը: Նույն մեր քաղաքապետն ամբողջ օրը մեզ մոտ գոլ ջուր էր խմում, բոլորը գիտեն, որ նա գոլ ջուր էր խմում, իսկ այսօր եկել ու առաջինը մեր կաֆեն է քանդում»,-ասաց սրճարաններից մեկի աշխատակիցը:

Տեսանյութ՝ News.am

Նույն շարքից