Հասարակություն 

Իմ նկատմամբ չի եղել և այսօր էլ չկա որևէ ճնշում, աշխատանքն իրականացվում է բացարձակ անկախ․ ՄԻՊ

«Ազատություն ռադիոկայանում Կարլեն Ասլանյանի (Karlen Aslanyan) հետ աjսօր քննարկեցինք կարևոր հարցեր՝

- Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի հետ ժնևյան իմ հանդիպումը․

- նախկին և գործող իշխանությունների հնարավոր ճնշումները:

Հատուկ եմ ընդգծել, որ իմ նկատմամբ չի եղել և այսօր էլ չկա որևէ ճնշում, աշխատանքն իրականացվում է բացարձակ անկախ ու դրա շնորհիվ է, որ ունենք միջազգային բարձր ճանաչում և անկախության ամենաբարձր՝ «A» միջազգային կարգավիճակը.

- լրատվամիջոցներին իրենց հատկացված տարածքներից ազատելու պահանջները.

- խոսքի ազատությունը և ատելության խոսքը, սոցիալական ցանցերի զարգացմանը զուգահեռ մարտահրավերները մարդու իրավունքների ոլորտում.

- ազատազրկվածներին աստիճանական ազատ արձակելու և նրանց վարքագծի ռիսկային գնահատման համակարգ ներդնելու կարևորությունը.

- հանրային նշանակության մի շարք գործեր և այլն»,-այս ասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նույն շարքից