Հասարակություն 

Թումոյի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ մեր ստարտափների էկոհամակարգի համար. Վրաստանի նախագահ

Մարտի 13-ին Թումո Երևան է այցելել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նախագահը` Վրաստանի պետական պատվիրակության և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով և ծանոթացավ Թումոյի կրթական ծրագրին։

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը տիկին Նախագահին ներկայացրել է ընթացիկ նախագծերը` Թումո ստուդիաները, Թումո-ԵՄ կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը:

Տիկին Զուրաբիշվիլին նաև ծանոթացել է դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսել Թումոյի Թմբաթայի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և Թումոյի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշեց նա:

 

Նույն շարքից