Հասարակություն Սպորտ 

Անգլիական հսկաների վերադարձը. ՉԼ-ի 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են

analitik.am

Մարտիի 13-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին պատասխան հանդիպումները:

Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Լիոնին» և հերթական անգամ դուրս եկավ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի ¼ եզրափակիչ:

Կատալոնական գրանդին երեկ երեկոյան միացավ նաև անգլիական «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպի սաները մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով պարտության մատնեցին «Բավարիային»: Անգլիացիները, գերմանացու ղեկավարությամբ, գերմանական մեքենային ուղարկեցին տուն՝ շարունակելով պայքարը և միանալով անգլիական մյուս 3 ակումբներին:

Այսպիսով, հայտնի են ՉԼ 2018-19 մրցաշրջանի ¼ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Այստեղ 4 ակումբ ունի Անգլիան «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», մեկ ակումբ Իտալիան՝ Թուրինի «Յուվենտուս», մեկը՝ Հոլանդիան՝ Ամստերդամի «Այաքս», մեկը՝  Պորտուգալիան՝ «Պորտուն» և մեկը Իսպանիան՝ «Բարսելոնա»:

 

Նույն շարքից