Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է ցույցերի մասնակիցների նկատմամբ համաներում կիրառելու մասին օրենքը։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին ասված է պետության ղեկավարի հայտարարության մեջ, որը տեղադրվել է նրա պաշտոնական կայքում։
Օրենքը, որը մշակել է խորհրդարանում նախագահի մշտական ներկայացուցիչ, «Ռեգիոնների կուսակցությունից» Յուրի Միրոշնիչենկոն, համաներում է նախատեսում զանգվածային ցույցերի ընթացքում անկարգությունների բոլոր մասնակիցների համար՝ բացառությամբ ծանր հանցագործություններ իրականացրածների։
Համաձայն փաստաթղթի՝ ցուցարարները պետք է ազատեն Կիևում և շրջաններում գրաված պետական հաստատությունները 15 օրվա ընթացքում։
Ընդդիմությունը, սակայն, արդեն հայտարարել է, որ մտադիր չէ կատարել Գերագույն ռադայի ընդունած համաներման մասին օրենքի պայմանները և ազատել գրաված վարչական շենքերը: