Արդեն մի քանի ժամ է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի 49 հասցեում 2 տարուց ավելի վարձակալական հիմունքներով բնակվող ամուսիններ, 78-ամյա Հայկազ Սարդարյանն ու 74-ամյա Սոֆի Սարդարյանը հայտնվել են փողոցում:
Ամուսինները 10 օր առաջ «ՎՏԲ բանկ»-ից ծանուցում էին ստացել, որ իրենց կողմից վարձակալված բնակարանը պետք է ազատեն:
Ամուսինները համաձայնվել են այդ տարբերակին, սակայն խնդրել են, որպեսզի 1-2 ամիս ժամանակ տան, մինչև օրերը տաքանալը, որպեսզի իրենք կարողանան նոր բնակարան ճարել մնալու համար:
10 օր առաջ բանկի աշխատակիցներն ու հարկադիր կատարողների այցի օրը նրանք տեսել են, որ ամուսինը գտնվում է հիվանդանոցում և նա այդ 10 օրվա մեջ չէր կարող իր առողջական խնդիրները թողած բնակարանի հարց լուծեր: Հիմա ողջ գույքով հայտնվել են փողոցում:
Հարևաններն են օգնության ձեռք մեկնել, սակայն դա հարցի վերջնական լուծում չէ: Ամուսինները խնդրում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց, իսկ իրենց ուզածը շատ բան չէ. կացարան, անգամ վարձակալական հիմունքներով:
Մանրամասն՝ shamshyan.com