Հասարակություն 

Սամվել Ալեքսանյանի սրճարանը քանդել են

Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման հարցում վերջնական որոշումը պետք է կայացնի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Իսկ մինչև այդ ապամոնտաժման ենթական երեք սրճարանների գույքը շարունակում է մնալ այնտեղ, որտեղ դուրս է բերվել մարտի 13-ին:

Լրագրողների հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնել է, որ քանդվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սրճարանը, բոլոր դոմիկները հանվել են:

Մնացականյանի խոսքերով, Սամվել Ալեքսանյանը, ի տարբերություն մյուսների, ովքեր ընդդիմանում են, հասկացել է, ասել է, որ քաղաքապետարանը ճիշտ է ասում. «Նրանք ասացին, որ կազատեն, մի կողմից էլ կբարեկարգեն»,-ասել է Մնացականյանը՝ հավելելով, որ դա բարեգործություն չէ:

 

Նույն շարքից