Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը փորձարկելու է հրթիռային պայմանագրով արգելված հրթիռներ

ԱՄՆ-ը պատրաստվում է փորձարկել հրթիռներ, որոնք արգելված են եղել Միջին և փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրով: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Պենտագոնում իր աղբյուրին:

Խոսքը մասնվարորապես վերաբերում է մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցող թևավոր հրթիռներին և 2-3 կիլոմետր հեռավորության վրա աշխատող բալիստիկ հրթիռներին: Նշվում է, որ միջուկային զենք դրանց վրա չի լինելու: Առաջին հրթիռի փորձարկումը տեղի է ունենալու օգոստոսին, երկրորդի՝ նոյեմբերին:

Պարբերականը գրում է, եթե կողմերը կարողանան ընդհանուր հայտարարի գալ հրթիռային պայմանագրի հարցի շուրջ, դրանց փորձարկումը կարող է չեղյալ համարվել:

Հրթիռային պայմանագրից դուրս գալու մասին փաստաթուղթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր մարտի 4-ին: Այն ամերիկյան կողմի նույն որոշման պատասխանն է:

 

Նույն շարքից