Քաղաքականություն 

Օբաման հայտարարել է, որ չի կասկածում Սոչիում անվտանգության ապահովմանը

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, թե չի կասկածում, որ Սոչիի Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգության միջոցառումները կապահովվեն ինչպես հարկն է, գրում է РИА Новости-ն։

 

Պատասխանելով այն հարցին, թե նա խորհուրդ կտա՞ր իր մտերիմներին մեկնել Օլիմպիադային, Օբաման նշել է. «Ես նրանց կասեի, որ Սոչիում անվտանգ է, սակայն միշտ էլ առկա է որոշակի ռիսկ, երբ խոսքը խոշոր միջազգային միջոցառումների մասին է»։

 

Օբաման հավելել է նաև, որ ամբողջությամբ չի բացառի ռիսկերը՝ հիշեցնելով ԱՄՆ-ում Բոստոնի մարաթոնը։ Բացի այդ, նախագահը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները համակարգում են ջանքերն Օլիմպիադայի անվտանգության հարցերի շուրջ։

«Մենք ուսումնասիրել ենք նրանց պլանները։ Կարծում եմ՝ կարող ենք ասել, որ ձեռնարկվել են միջոցառումներ ոչ միայն մարզիկների, այլև հյուրերի անվտանգության ապահովման ուղղությամբ»,- պարզաբանել է Օմաբան։

Նույն շարքից