Հասարակություն գլխավոր 

Հեղափոխությունից առաջ, ինչ կատարվում էր, հիմա շարունակվում է ավելի վատ ձևով. Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ

Կառավարության մոտ վաղ առավոտից բողոքի ակցիա են անում գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները:

Գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

Ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում լռել, ուզում են իրենց ձայնը հասցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք վստահ են՝ եթե Փաշինյանն իմանա խնդրի մասին, հաստատ ընդառաջ կգնա իրենց, քանի որ փոփոխություններից հետո հնարավոր չի լինի աշխատել:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, ինչ Հայաստանում կատարվում էր հեղափոխությունից առաջ, հիմա շարունակվում է, ուղղակի ավելի վատ ձևով:

Նույն շարքից