Պարզաբանում
Անդրադառնալով «Փաստ» թերթի այն տեղեկությանը, որ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել, նշենք, որ յուրաքանչյուր կառույցում կադրային շարժ միշտ էլ եղել է և կլինի:
Տեղեկացնում ենք, որ տվյալ պահին խոսքը վերաբերվում է երեք աշխատակցի, որոնք աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն` չնշելով որևէ պատճառ:
Եվս մեկ անգամ լրատվամիջոցներին խնդրում եմ սեփական «ցանկությունները» և «մտահոգությունները» չկապել Արսեն Թորոսյանի հետ` չճշտելով հանգամանքների իսկությունը:
Առողջապահության նախարարի մամուլի քարտուար Ալինա Նիկողոսյան