Այսօր՝ մարտի 14-ին, Ազգային ժողովը միաձայն (97 կողմ) երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ աջակողմյան ղեկավարում ունեցող այն տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, կարող են Հայաստան ներմուծվել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:
Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա ներմուծելու շուրջ 1000 ավտոմեքենա: