Հասարակություն Ֆեյսբուք 

Վերջապես ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները. ԲՀԿ-ական պատգամավոր

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցանկանում եմ արթնանալ և առավոտյան լրահոսից տեղեկանալ, որ մեր երկրում  ինչ-որ բան «կառուցվում է», «նորոգվում է», «տեղադրվում է», «վերականգնվում է» և այդպես շարունակ...

Թե չէ, լույսը դեռ չբացված, կարդում ես՝ «ապամոնտաժվում է», «քանդվում է», «լուծարվում է», «փակվում է»...

Վերջապես ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները...

Չէ՞ որ ամեն փակելով ու քանդելով՝ առնվազն մի քանի ընտանիք հուսաբեկվում ու փնտրում է արտագաղթի ճանապարհը...

  • 457
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    457
    Shares

Նույն շարքից