Հասարակություն 

Ես նրան կհիշեցնեմ հայերի ցեղապանության մասին. Իսրայելի վարչապետի որդին՝ Էրդողանին

Թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում են լարվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հասցրել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրել երեխաների սպանության մեջ՝ հորդորելով նրա ուշքի գալ. «Հե՛յ Նեթանյահու, ուշքի արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես»,- ելույթի ժամանակ Նեթանյահուին դիմելով՝ ասել է Էրդողանը:

Իսրայելի վարչապետն իր հերթին Էրդողանին բռնապետ է անվանել. «Թուրքիայի նախագահը հարձակվում է Իսրայելի ժողովրդավարության վրա, մինչդեռ թուրք լրագրողները և դատավորները հայտնվում են թուրքական բանտերում։ Ինչ ծիծաղելի է»։

Գործին միջամտել է նաև Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթենյահուն: Վերջինս թվիթերյան իր էջում գրել է. «Ես կհիշեցնեմ նրան, որ Ստամբուլն իրականում Կոնստանդնուպոլիս անունով քաղաքն է՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը 1000 տարի առաջ՝ նախքան թուրքական օկուպացիան: Ես նաև կհիշացնեմ նրան, որ Թուրքիան իրագործել է ցեղասպանություն հույների, հայերի և ասորիների նկատմամբ: Նրանք ոչնչացրել են բոլոր քրիստոնյաներին Փոքր Ասիայում»:

Նույն շարքից