Հասարակություն 

Ուսուցչուհու ծեծի մեջ մեղադրվող պատգամավորը հրաժարվել է մանդատից

Հյուսիսային Օսիայում քաղաքային խորհրդի պատգամավոր Վասիլի Գոգիչաշվիլին վայր է դրել մանդատը ուսուցչուհու ծեծի ենթարկելու մեջ մեղադրանքից հետո:

Տարածած տեսանյութում պատգամավորը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները պայքար են սկսել իր դեմ, քանի որ ինքը այլ տեսակետներ ունի ակտուալ հարցերի շուրջ:

Պատգամավորը խոստովանել է, որ կոնֆլիկտ եղել է, քանի որ նշյալ ուսուցչուհին իր ազգականին, որ հաշմանդամություն ունի, անարդարացի կերպով մեղադրել է գողության մեջ, սակայն հերքել է, որ ծեծել է նրան:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Գոգիչաշվիլին ներխուժել է դասարան և աշակերտների ներկայությամբ ծեծել ուսուցչուհուն:

Նույն շարքից