Բարի օր Հասարակություն 

Լարված իրավիճակ՝ Մաշտոցի պողոտայում. փողոցը միակողմանի փակ է /ուղիղ միացում/

analitik.am

Մաշտոցի պողոտայում իրավիճակը լարված է: Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժման ենթակա սրճարանների աշխատակիցները միակողմանի փակել են պողոտան և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Ոստիկանները փորձում են փողոցից հեռացնել ցուցարարներին, ովքեր իրենց հերթին ցանկանում են աղմաբաններով փակել փողոցը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են չապամոնտաժել սրճարանները՝ թույլ տալով իրենց աշխատել:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ այսօր սրճարանների ապամոնտաժումը շարունակվելու է:

Նույն շարքից