Մեր խմբակցությունում բոլորն աշխատում են հենց դրական փոփոխությունների ուղղությամբ, իսկ հավելյալ մեկնաբանությունների համար կարծում եմ, որ արժե դիմել պարոն Թորոսյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ հայտարարելով, թե իր մոտ տպավորություն է արմատավորվում, որ Իմ քայլը խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք դրական փոփոխություններ չեն ուզում Առողջապահության ոլորտում:
Ինչ վերաբերում է գազավորված ըմպելիքի հարկման հարցում քննարկվող փոփոխություններին, տիկին Մակունցը նշել է, որ այդ հարցը խմբակցությունը դեռ չեն քննարկել: