Հասարակություն 

Պարոն Փաշինյանը, ՀՀԿ-ն վատը չի եղել. Ցուցարարները հիմա էլ փակեցին Թումանյան փողոցը. Լարված իրավիճակ

Մաշտոց-Թումանյան խաչմերուկում իրավիճակը խիստ լարված է: Ակցիա են անում Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժման ենթական սրճարանների աշխատակիցները՝ պահանաջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև չապամոնտաժել իրենց սրճարանները:

Քիչ առաջ ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտայի մի մասը: Ոստիկաններին հաջողվեց այն բացել՝ ընթացքում բերման ենթարկելով մի քանի քաղաքացու:

Ոստիկանական գործողություններից հետո քաղաքացիները փակեցին Թումանյան փողոցը:

Ցուցարարներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ՀՀԿ-ն վատը չի եղել, թալանել է, սակայն չի քանդել, իսկ նոր իշխանությունները եկել են ու միայն քանդում են:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել,որ այսօր սրճարանների ապամոնտաժումը շարունակվելու է:

Նույն շարքից