Պարոն Փաշինյան, Հանրապետականը վատը չի եղել, թալանել է, սակայն չի քանդել, իսկ դուք եկել եք ու միայն քանդում եք: Քիչ առաջ, դիմելով ՀՀ վարչապետին, հայտարարեց Մաշտոց-Թումանյան խաչմերուկում բողոքի ակցիա անող ցուցարարներից մեկը:
Հիշեցնենք, որ ակցիան անում են Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժման ենթակա սրճարանների աշխատակիցները: Նրանց խոսքերով, եթե քանդում են, պետք է բոլոր սրճարանները քանդեն, ոչ թե միայն իրենց կաֆեները:
Ակցիայի մասնակիցներից մեկը նաև հայտարարեց, որ շարունակելու են փակ պահել փողոցը, քանի դեռ Երևանի քաղաքապետը չի եկել: Նա սպառնաց՝ եթե Մարությանը չգա, բենզին է լցնելու վրեն ու վառի իրեն:
Այստեղ են գտնվում նաև մեծ թվով ոստիկաններ, ովքեր կարծես թե պատրաստվում են գործողությունների, որպեսզի բացեն փողոցը: