Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը:
Նշենք, որ այս պահին լարված իրավիճակ է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում, որտեղ ակցիա են անում ապամոնտաժման ենթական սրճարանների աշխատակիցները: Այստեղ են մեծ թվով ոստիկաններ, ովքեր փորձում են ցուցարարներին հեռացնել փողոցից: