Բոլորի հետ պայմանագրերում էլ կետ կա, որ մենք մեկ ամիս առաջ կարող ենք ծանուցել և ազատել տարածքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ նշելով, որ զբոսայգին պետք է վերականգնվի:
Նշենք, որ այս պահին ապամոնտաժման ենթական սրճարանների աշխատակիցներն ակցիա են իրականացնում Մաշտոց-Թումանյան խաչմերուկում: Դրան զուգահեռ քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն ապամոնտաժում են սրճարանները, հատուկ տեխնիկան արդեն գործի է անցել:
Սրճարաններից մեկի աշխատակցուհու խոսքերով, իրենք հեղափոխություն չեն արել, որ Վիկտոր Մնացականյանը լինի Կենտրոնի թաղապետ: Նրա կարծիքով, Վիկտոր Մնացականյան սպասում է, որ Հայկ Մարությանը հրաժարական տա ու ինքը լինի Երևանի քաղաքապետ. «Մարդու երեսին թքելն արժե 50 հազար դրամ, ուզում եմ վճարել այդ 50 հազարն ու թքեմ նրա երեսին: Թող գնա ու քանդի Գագիկ Խաչատրյանի կաֆեն, կամ իր ռեստորանը»: