Հասարակություն 

Ես իմ աջակցությունն եմ հայտնում իրավապահներին. Վարդգես Գասպարին կողմ է սրճարանների ապամոնտաժմանը

Օպերայի հարակից տարածքի թվով երեք սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Աշխատանքները շարունակվում են սրճարանների աշխատակիցների ակցիաներին զուգահեռ:

Հարկ է նշեել, որ ոչ բոլոր քաղաքացիներն են դեմ սրճարանների ապամոնտաժմանը: Մասնավորապես խոսքը վերաբերում է Վարդգես Գասպարիին, ով շնորհակալ է իրավապահներին գործընթացի անվտանգությունն ապահովելու համար. «Այսօր ոստիկանությունը նախկին իշխանության ոստիկանությունը չէ, ռեժիմի գործակատար չէ: Այսօր ոստիկանությունը պաշտպանում է օրինականությունը: Ես աջակցում եմ ոստիկանությանը»:

Գասպարին չգիտի, թե ինչու են ապամոնտաժվում միայն երեք սրճարանները: Նրա խոսքերով, «բայց»-եր կան, սակայն պաշտպանում է օրինական որոշումը. «Այստեղ վստահության հարց կա, այս իշխանությունը ժողովրդի վստահության քվեով է եկել իշխանության: Քաղաքապետարանն իրականացնում է օրինական աշխատանք, այն նաև բարոյական է, քանի որ Օպերայի բակը պատկանում է բոլորին: Ես պաշտպանում եմ քաղաքապետարանի օրինական որոշումը»:

Նույն շարքից