Հասարակություն 

Խնդրում եմ Հովիկի աղջկա նման պահեք էլի Ձեզ. Վիկտոր Մնացականյանը՝ սրճարանի տիրոջը

Որոշումը կայացված է, և սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվելու են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը. «Ուղղակի քաղաքացիները ներխուժել են տարածք, փորձում ենք նրանց հեռացնել, որպեսզի շարունակենք: Աշխատանքները շարունակելու ենք, մաքրելու ենք տարածքը, Երևանը վերադարձնելու ենք երևանցիներին: Սա զբոսայգի է»:

«Բա Սանտաֆեն ինչո՞ւ չեք քանդում, Խաչատրյան Գագոյի կաֆեն ինչո՞ւ չեք քանդում, դուխ չունե՞ք»,-դիմելով Մնացականյանին՝ հայտարարեց սրճարաններից մեկի սեփականատերը, ում խոսքերով ինքն ու Մնացականյանը ճանաչում են իրար:

«Հովիկի աղջկա պես պահի էլի քեզ խնդրում եմ», -դիմելով վերոնշյալ կնոջը՝ ասաց Կենտրոնի թաղապետը:

«Հա, ես Հովիկի աղջիկն եմ, իսկ Դուք Ձեզ Հովիկի ընկերոջ նման չեք պահում»,-արձագանքեց թաղապետի զրուցակիցը:

Մնացականյանը նշեց, որ Հայկ Մարությանը, կապված Վրաստանի նախագահի այցի հետ, չի կարող ներկա լինել, իրենք են ներկայացնում վերջինիս. «Իհարկե մարդիկ պետք է դժգոհ լինեն, գերշահույթ են ստանում, ցավոտ է, բայց պետք է մաքրել: Խնդրում եմ մի տրվեք մի քանի հոգու պրովակացիաներին»:

Մնացականյանը նաև խոստացավ ընդառաջել աշխատանք կորցնողներին նոր աշխատանք գտնել:

 

Նույն շարքից