Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին

Նախօրեին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։

Խորհրդարանի հարգարժան պատգամավորի եւ հանրության համար պարզաբանում ենք.

«Մուտլի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը: Հայցը դատարում վարույթ է ընդունվել 2018 թվականի փետրվարի 19-ին: Այդ պահից սկսած շինարարության աշխատանքները կասեցվել են օրենքի ուժով:

Շինարարության աշխատանքերի վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից