Հասարակություն 

Մխիթար Հայրապետյան մեկնում է Երուսաղեմ

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մարտի 14-17-ը Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով ես, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը կայցելենք Երուսաղեմ՝ Հայոց Պատրիարքության հետ համագործակցության վերաբերյալ հանդիպումներ ունենալու համար։ Այցի նախավերջին օրը հայկական պատվիրակությանը կմիանա նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախատեսված են այցեր Երուսաղեմի հայկական վանքեր, հանդիպումներ եւ քննարկումներ Երուսաղեմի Հայոց պատրիարքի, Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի եւ Ընծայարանի, Սրբոց Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի, Մայր Դիվանի, Ձեռագրաց եւ Գալուստ Գյուլբենկյան Մատենադարանների, Թանգարանի եւ «Սիոն» ամսագրի խմբագրակազմի հետ:

 

Նույն շարքից