Հասարակություն 

Ի՞նչ է, ուզում եք քրեական գործ հարուցե՞նք․ Մնացականյանը՝ սրճարանների ապամոնտաժման մասին

Այսօր՝ մարտի 14-ին, Օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով դադարեցնել քանդման աշխատանքները։

Նրանց խոսքերով, իրենց աշխատավայրի և քաղաքապետարանի պայմանագրերը չեղյալ է հայտարարել քաղաքապետարանը, և միակողմանի, որն օրինական չէ։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հաստատեց․ «Այո, միակողմանի են խզվել պայմանագրերը, մենք այդ իրավունքն ունենք, նրանց գործունեությունը եղել է անօրինական, ինչ է, ուզում ե՞ք քրեական գործ հարուցենք, դա մեր աշխատաոճը չէ»,-ասաց Մնացականյանը։

Իսկ հարցին, թե Սամվել Ալեքսանյանին պատկանող սրճարանը ինչո՞ւ չի քանդվել, պատասխանեց․ «Մենք առաջինը հենց դա ենք քանդել ու երեկ»։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Օպերայի հարակից տարածքների սրճարանները պետք է քանդվեն՝ զբոսայգի կառուցելու նպատակով։

Նույն շարքից