Հասարակություն 

Աբիժնիկ քոմենթ գրող տղերքը, ով մեր մասին ավելորդ գրում են, եկեք Շակալադնիցա, արա, սաղիդ հարցերին կպատասխանեմ

analitik.am

Որ ասում են, կգնանք ուրիշ տեղ աշխատանք կգտնենք, այդպիսի սխալ արտահայտություն որևէ մեկը թող չանի, ես պայքարում եմ իմ սրճարանի համար, մի քանդեք մեր սրճարանն ու չեք քանդելու, ով ուզում է լինի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժման ենթական սրճարաններից մեկի՝ «Շակալադնիցայի» մատուցողուհին, ով խնդրեց իր խոսքն ամբողջությամբ ներկայացնել:

Վերջինս նշեց, որ քայլել է Նիկոլի հետևից, գոռացել է Նիկոլ, պառկել է մեքենաների տակ, դուխով է գոռացել. «Դա արել եմ, որ այսօր սենց փակե՞ն: Ես աշխատում եմ օբյեկտում, դեմ եմ գնացել իմ տնօրեններին, պայքարել եմ Նիկոլի համար: Ես չեմ ուզում ասել, թե ինչի համար, բայց բոլորը կհասկանան, թե սա ում օբյեկտն ա: Ինձ աշխատանքից չհանեցին, քանի որ ես աշխատում եմ մակարդակով մարդու հետ: Ես 4 օր ու գիշեր չեմ քնել, սպասարկել եմ ուրախացող հայ ազգին, քանի որ ես էլ եմ հայ: Չեք փակելու:

Ու նաև ուզում եմ դիմել բոլոր աբիժնիկ քոմենթ գրող լավ տղերքին, սաղ լավ տղերքին, ով կարա մեր մասին ավելորդ գրի, եկեք էսօր, «Շակալադնիցա» սրճարանում եմ աշխատում, սաղիդ հարցերին պատասխանելու եմ, արա, լսո՞ւմ եք, ով կարա մեզ վարկաբեկի»,-հավելեց քաղաքացին:

Նույն շարքից