Օպերայի տարածքում իրավիճակը կրկին լարվել է: Ոստիկանները փորձում են տարածքից հեռացնել ապամոնտաժման ենթակա սրճարանների աշխատակիցներին, ովքեր ամեն կերպ փորձում են խոչընդոտել աշխատանքներին:
Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարեց՝ որոշում է կայացվել վերսկսել ապամոնտաժման աշխատանքները:
Նշենք, որ տարածքում կան նաև մեծ թվով քաղաքացիներ, ովքեր աջակցում են ապամոնտաժման որոշումը և ասում են, որ սրճարանները պետք է քանդել: