«Яндекс.Такси»-ի ղեկավար Տիգրան Խուդավերդյանի անունը ներառվել է Երիտասարդ գլոբալ առաջնորդների (Young Global Leaders, YGL) ցուցակում: Այն կազմվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի հովանու ներքո:
Բացի Խուդավերդյանից, ցուցակում հայտնվել են նաև Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը, ով ևս որոշ տեղեկություններով, հայկական արմատներ ունի, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Հավելենք, որ ցանկում հայտնվել են մինչև 40 տարեկան ազդեցիկ գործիչներ ինչպես քաղաքականության, այնպես էլ բիզնեսի աշխարհից: