Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, չնայած առողջության վատացմանը, շատ է անհանգստանում մարդկության ապագայով։ Այս մասին նշել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան նրա հետ հանդիպումից հետո, գրում է РИА Новости-ն։
Հանդիպումը կայացել է Կուբայի մայրաքաղաքում՝ Լատինամերիկյան և կարիբյան պետությունների միության գագաթնաժողովի ընթացքում։ Նրանց երկխոսությունը եղել է «եղբայրական և բաց», զրուցակիցները «մարդկության հիմնական սպառնալիքների» վերաբերյալ հայացքների նմանություն են նկատել։
«Ամբողջ աշխարհի համար ակնհայտ է Ֆիդել Կաստրոյի կերպարի մեծությունը, և չնայած տարիներին և նրան, որ Կաստրոյի ֆիզիկական վիճակը վատացել է, նրա հիմնական հոգսը շարունակում է մնալ մարդկության ճակատագիրը։ Նրան անհագստացնում է այն, թե ինչպես մարդկությանը կհաջողվի ավելի քիչ ռեսուրսներ օգտագործել»,- ասել է Մուխիկան տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Ինչպես պարզաբանել է ուրուգվայցի առաջնորդը, Կաստրոն անհանգստացած է մարդկության ճակատագրով «ավելի, քան երբևէ»։