Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կրկին կայցելի Կիև՝ Ուկրաինայում ճնգաժամային իրավիճակի լուծմանը նպաստելու համար, գրում է Взгляд-ը:
«Ուկրաինայում իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում, ես հաջորդ շաբաթ կվերադառնամ Կիև՝ Եվրոպական միության անունից»,- հայտարարել է Էշթոնը:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը Կիև էր այցելել երեքշաբթի, բանակցություններ անցկացրել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ: Ուրբաթ նա կրկին հանդիպել է ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչների հետ Մյունխենում, սակայն կոմյունիկեում չի հստակեցվում, թե կոնկրետ ում հետ: