Գլխավոր Հասարակություն 

Բրատ, ջահել աղջիկներին բերել եք դրել տրակտորների դեմ, չի սազում. Վիկտոր Մնացականյանը՝ սրճարանի աշխատակցին

analitik.am

Մենք չենք քանդում, վերականգնում ենք, քանդելու ժամանակներն արդեն անցել են, կգաք կտեսնեք, թե ինչ սիրուն է լինելու: Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժման ենթակա սրճարաններից մեկի աշխատակից հետ բանավեճի ժամանակ հայտարարեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Դիտարկմանը, որ վաղը կարող է գան նոր իշխանություններ և այլ բան որոշեն, Մնացականյանը նշեց. «Քանի մենք ենք ղեկավարում, քանի դեռ 81 տոկոս ունենք. Մի հատ ասա 81 տոկոս, բրատ, 81 տոկոսը մեզ վստահել է սրա համար»:

Մնացականյանը նշեց, որ ստորագրված պայմանագրում կետ կա, որի համաձայն, քաղաքապետարանն իրավունք ունի մեկ ամիս առաջ ծանուցել, որ տարածքը պետք է ազատել, որից հետո մյուս կողմը պարտավոր է դա անել․ «Բրատ, աղջիկներին բերում կանգնեցնում եք տրակտորների առաջ: Ջահել աղջիկներին բերել եք դրել եք տրակտորների դեմը, դա քեզ չի սազում, Էրիկ ջան»,-հայտարարեց Կենտրոնի թաղապետը, դիմելով մի քաղաքացու, ում հետ, իր խոսքերով պայմանավորվածություն է ունեցել, որ գույքը պետք է հանեն, որից հետո ապամոնտաժումը պետք է շարունակվի:

Էրիկը ներկայացնում է Ջազզվե սրճարանը, նա նշեց, որ նման պայմանավորվածություն չկա, ինքն ուղղակի ասել է, որ գույքն է ուզում հանել, բայց չի ասել, որ իրենք իրենց ձեռքով կքանդեն:

Նույն շարքից